Այսօր ներկայացնում ենք անմահական համեղ ուտեստի բաղադրատոմս:Ամեն ինչ շատ պարզ է,բայց ստացվում է չափազանց ախորժելի և անուշաբույր:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- շերտավոր խմոր՝ 400գ
- մայոնեզ
- երշիկ՝ 100գ
- պինդ պանիր՝ 130գ
- կանաչի՝ ըստ ճաշակի
- ձու՝ 1 հատ
- քունջութ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակ.
- Գրտնակել շերտավոր խմորը:
- Ամբողջ մակերեսին մայոնեզ քսել:
- Քերիչով անցկացնել պանիրն ու երշիկիկը: Լցնել նաև մանրացրած կանաչին:
- Ռուլետի պես փաթաթել և կտրատել:
- Փոքր ռուլետները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
- Հարած դեղնուց քսել, քունջութ ցանել և ուղարկել մինչև 200 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը:
- Թխել 15 րոպե:
Բարի ախորժակ: