Որո՞նք են Հորոսկոպի նշաններից ամենաուժեղ անհատները

Աղեղնավոր

Աղեղնավորները Կրակի տարերքի ամենաուժեղ նշանն են համարվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրեթե միշտ կարողանում են կառավարել էմոցիաները, դիմակայում են ցանկացած խնդրի: Նրանց դժվար է սադրել:

Առյուծ

Կրակի տարերքի նշաններից ոգու ուժով երկրորդ տեղում Առյուծներն են:Նրանք միշտ ուժեղ,քաջ ու կամային են թվում:Բայց իրականում նրանց պահվածքը երբեմն կախված է արտաքին գործններից ու շրջապատի կարծիքից: Նրանք միշտ աջակցության, գովասանքի եւ ճանաչման կարիք ունեն:

Խոյ

Չնայած բնածին ակտիվությանը, նպատակասլացությանն ու նույնիսկ համառությանը՝ Խոյերը Կրակի տարերքի ամենաթույլ նշանն են: Նրանք դժվարությամբ են կառավարում էմոցիաները, իսկ նրանց պահվածքը հաճախ հոգեկան ապրումների արդյունք է լինում: Նրանք կարող են հիմարություն անել, իսկ հետո երկար ժամանակ վճարել:

Ջրհոս

Օդի տարերքի նշաններից ոգու ուժով առաջին տեղում Ջրհոսներն են:Չնայած նրանց հատուկ երազկոտությանն ու բարձր գաղափարների ձգտմանը՝Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են բազմաթիվ դժվարություններ հաղթահարել եւ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում թեւաթափ չեն լինում:

Կշեռք

Օդի տարերքի նշաններից երկրորդ տեղում Կշեռքն է: Նրանք բավական ուժեղ են ոգով, բայց բնավորության որոշ թերություններ խանգարում են նրանց: Խնդիրն այն է, որ Կշեռքները հաճախ անելիքները վերջին պահին են թողնում, կարող են ժամանակ վատնել եւ ոչ միշտ են գործն ավարտին հասցնում: Նրանք արագորեն տարվում են ինչ-որ բանով, բայց այդ հետաքրքրությունը նույնքան արագ կարող է մարել:

Երկվորյակ

Կենդանակերպի այս նշանի երկակի էությունը հաճախ նրանց խանգարում է կենտրոնանալ ինչ-որ բանի ուղղությամբ եւ որոշում կայացնել: Դա նրանց խոցելի է դարձնում անսպասելի դժվարությունների առջեւ: Խնդիրների բախվելով՝ Երկվորյակները հաճախ շփոթության են մատնվում են չեն կարողանում ելք գտնել, ինչը նրանց ստիպում է օգնություն խնդրել ընկերներից:

Ձկներ

Շատերը Ձկներին տարօրինակ, իրենց աշխարհում ապրող անհատներ են համարում: Սակայն Ձկները Ջրի տարերքի ամենաուժեղ նշանն են: Նրանք կարող են երկար ու համբերատար շարժվել դեպի հաջողություն, առանց հուսահատվելու արդյունքի սպասել, երազել եւ հուսալ:Հաճախ Ճակատագիրն ինքն է նրանց պարգեւատրում համբերատարության եւ համառության համար՝ օգնելով հասնել ցանկալիին:

Կարիճ

Չնայած վտանգավոր «թույնին»՝ Կարիճներն այնքան էլ ուժեղ չեն, որքան ցանկանում են երեւալ:Նրանց խանգարում է ամեն ինչ իրենց ներսում պահելու սովորությունը: Արդյունքում կուտակված էմոցիաները խլում են նրանց կենսական էներգիան ու թուլացնում:

Խեցգետին

Խեցգետինները չափազանց զգայուն են,այդ պատճառով մշտապես մտերիմների ու ընկերների աջակցության կարիքն ունեն: Ժամանակին նման աջակցություն չստանալով՝ նրանք կարող են դեպրեսիայի մեջ ընկնել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները հանգիստ են, վճռական եւ հավակնոտ, հստակ նպատակներ են առաջադրում եւ աստիճանաբար ու հետեւողականորեն իրականացնում դրանք՝ չնայած դժվարություններին:Եթե նույնիսկ շուրջն ամեն ինչ քանդվում է,Այծեղջյուրները կանգ չեն առնում իրենց նպատակին հասնելու ճանապարհին:

Կույս

Մակերեսային ծանոթության դեպքում Կույսերը կարող են կամային եւ ուժեղ թվալ: Բայց որոշ դեպքերում նրանք պարզապես չեն կարողանում ընկալել իրենց դուր չեկող աշխարհը: Հասկանալով, որ ոչինչ փոխել չեն կարող, նրանք թեւաթափ են լինում եւ լողում հոսանքի ուղղությամբ:

Ցուլ

Շատերը, հավանաբար, կզարմանան, բայց Ցուլերը Կենդանակերպի նշաններից ամենաթույլն են: Նրանք չափազանց վարժվել են կայունությանը, այդ պատճառով ցանկացած չծրագրված փոփոխություն նրանց հունից հանում է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика