Հալեցրած պանրով և կանաչիով պատրաստված այս կեքսերն ավելի շատ նման են ձվածեղի։ Դրանք շատ համեղ են, հագեցնող և նուրբ՝ նախաճաշի հիանալի տարբերակ։
Բաղադրատոմս
- 150գ. հալեցրած պանիր
- 3-4 ճ.գ. մանրացրած սամիթ
- 2 հատ ձու
- մեկ պտղունց աղ
- 1ճ.գ. շաքար
- 4ճ.գ. ալյուր
- 1թ.գ. փխրեցուցիչ
- 4ճ.գ. թթվասեր
Պատրաստման եղանակ
- Քերել պանիրը
- Ավելացնել մանրացված սամիթը
- Տարայի մեջ հարել ձվերը
- Դրան ավելացնել պանիրն ու կանաչին, աղ,շաքար և խառնել։
- Ավելացնել փխրեցուցիչով ալյուրը և կրկին խառնել։
- Ավելացնել թթվասեր և կրկին խառնել։
- Լցնել ֆորմաների մեջ։ Ֆորմաների վրա նախօրոք կարագ քսել։
- Կեքսերը պատրաստել 180°C֊ի տակ 15֊30 րոպե։
- Դնել տարայի մեջ և մատուցել։
Բարի ախորժակ!