Շատերի մոտ պահքի շրջանն ասոցացվում է ոչ համեղ սնվելու հետ: Բայց սպասեք, ով է ասել, որ առողջարարը չի կարող լինել նաև համեղ: Մենք կհոգանք ձեր պասային ճաշացանկի մասին …
Անհրաժեշտ մթերքներն են’
- թարմ կաղամբ’ 0.5 կգ,
- սխտոր’ 1 գլխիկ,
- սոխ’ ½ գլուխ,
- մաղած ալյուր’ ¼ բաժակ,
- մաննիի փոշի’ ¼ բաժակ,
- սամիթ’ մի քանի տերև,
- պաքսիմատ,
- բուսական յուղ,
- աղ և համեմունքներ’ ըստ ճաշակի:
Կաղամբը կտրատել և շոգեխաշել աղաջրի մեջ: Եփած կաղամբը անցկացնել քերիչի անցքերով: Սոխը մաքրել և անցկացնել քերիչի ամենամանր անցքերով:Սխտորը ճզմեք սխտորճզմիչով: Սամիթը լվացեք և մանր կտրատեք:Կաղամբը խառնեք սխտորի, սոխի և սամիթի հետ’ ըստ ճաշակի ավելացնելով նաև համեմունքներ: Ավելացրեք նաև ալյուրն ու մաննիի փոշին: Լավ խառնեք: Ստացված զանգվածից փոքրիկ կոտլետներ ստացեք ձեռքերով: Թաթախեք դրանք պաքսիմատի մեջ և տապակեք երկու կողմերը բուսական յուղի մեջ: Բարի ախորժակ: