Պասային տաք աղցան «Չի-չի»

Պարզվում է, որ աղցանները նույնպես կարող են համեղ լինել տաք վիճակում: Այս աղցանի առավելությունն այն է, որ այն, լինելով պասային աղցան, միաժամանակ շատ հագեցնող է և համեղ:

Անհրաժեշտ է’

  • ոսպ’ 1բաժակ,
  • գազար’ 1հատ,
  • նեխուր,
  • կանաչ պղպեղ’ 1հատ,
  • կանաչի,
  • ջիթապտղի յուղ’ 50 գ,
  • աղ,
  • պղպեղ:

  1. Ոսպի վրա ենք լցնում 2 բաժակ ջուր, դնում ենք կրակի վրա, եռ գալուց հետո ևս 15-20 րոպե եփում ենք:
  2. Գազարը մաքրում ենք, կտրատում խոշոր ուղղանկյունների:
  3. Կտրատում ենք նեխուրն ու կանաչ պղպեղը:
  4. Տապակում ենք գազարը, պղպեղն ու նեխուրը:
  5. Տաք ոսպը վերցնում ենք կրակի վրայից և մի փոքր հովացնում: Մանր կտրատում ենք կանաչին:
  6. Տապակած բանջարեղենը խառնում ենք ոսպին, ավելացնում կանաչի:

Աղցանը մատուցել կիսատաք վիճակում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *