Համեղ և դյուրամարս այս ուտեստը կզարդարի ճաշի ձեր սեղանը:
Բաղադրություն
- 500-600 գրամ հավի կրծքամիս,
- բուլղարական պղպեղ 0.5 հատ,
- համեմունք 1/3 թեյի գդալ,
- պանիր 50 գրամ,
- մեկ ճաշի գդալ կարագ,
- աղ:
Սոուսի համար
- թթվասեր 200 գրամ,
- սխտոր 3-4 ատամիկ,
- մեկ ճաշի գդալ լիմոնի հյութ,
- աղ,
- սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը լվանալ և չորացնել: Յուրաքանչյուր կտորը մի քանի անգամ ճեղքել և քսել համեմունքը: Բուլղարական պղպեղը կտրատել կիսաօղակներով:
- Այնուհետև պատրաստել թթվասերով սոուսը: Մաքրել սխտորը և ճզմել: Ափսեի մեջ լցնել թթվասեր, ավելացնել սխտոր, նոր կտրատված պղպեղը, լիմոնի հյութ: Լավ խառնել:
- Հավի ֆիլեի յուրաքանչյուր ճեղքվածքի մեջ դնել բուլղարական պղպեղ: Պղպեղի փոխարեն կարող եք օգտագործել լոլիկ կամ սունկ:
- Տեղադրել հավի միսը եփելու համար նախատեսված տարրայի մեջ, վրան լցնել թթվասերի սոուսը և քերել պանիր: Ջեռոցում եփել 40 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում: