Եթե դուք նույնպես տանել չեք կարողանում գետնանցումային շաուրմաները,բայց փորձել այնուամենայնիվ ուզում եք,ապա պատրաստեք համեղ շաուրմա տանը’ ավելի բարենպաստ պայմաններում:
Հարկավոր է’
- լավաշ,
- հավի կրծքամիս,
- թարմ կաղամբ,
- սոխ,
- թարմ վարունգ,
- լոլիկ,
- բուլղարական պղպեղ,
- մաղադանոս,
- թթվասեր,
- սպիտակ գինու քացախ,
- սխտոր,
- աղ, շաքարավազ, համեմունքներ,
- ձիթապտղի ձեթ:
Պատրաստման եղանակը.
- Սկզբում պատրաստեք սոուսը, որպեսշզի այն լավ համեմվի: Դրա համար խառնում ենք թթվասերը մանր կտրատած մաղադանոսի, ճզմած սխտորի, աղի, պղպեղի և համեմունքների հետ:
- Նախապես խաշեք կավի կրծքամիսը և տապակեք սոուսի ու ձիթապտղի յուղի մեջ:
- Մանր կտրատեք սոխը, մարինադացրեք այն քացախի, աղի և շաքարավազի հետ:
- Կտրատեք բանջարեղենը: Լավաշը փռեք սեղանին, վրան սոուս քսեք և դրեք բանջարեղենը, դրեք նաև հավի կրծքամիսը: Զգուշորեն փաթաթեք լավաշը խողովակաձև և դրեք ստվարաթղթով պատված գրիլի թավայի մեջ:
Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ: