Կարտոֆիլի պատրաստման հերթական եղանակներից մեկն ենք Ձեզ ներկայացնում: Պատրաստվում է հեշտությամբ և շատ համեղ է:
Անհրաժեշտ մթերքներն են՝
- 10 հատ կարտոֆիլ
- 80 գրամ կարագ
- 2 պճեղ սխտոր
- 1 փունջ սամիթ
- 80 գրամ պանիր
- աղն՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Փայլաթիթեղը պատեք կարագով, կարտոֆիլը փաթաթեք մեջը և դրեք 200 աստիճան տաքությամբ ջեռոցը՝ թողնելով՝ եփվի մեկ ժամ: Հանելուց հետո թեյի գդալի օգնությամբ հեռացրեք կարտոֆիլի միջուկը: Միջուկով պատրաստեք պյուրե՝ ավելացնելով կարագը, սամիթը, ճզմած սխտորն ու աղը: Լցոնեք կարտոֆիլները պատրաստած միջուկով և վրան լցնեք պանիրը՝ քերիչով անցկացնելուց հետո: Դրեք ջեռոցը ևս տասը րոպե, իսկ հետո համտեսեք: Անուշ լինի: