Բաղադրիչներ
- «Սավոյարդի» թխվածքաբլիթներ
- Սուրճ – 200 մլ
- Կակաո
Կրեմի համար՝
- Մասկարպոնե – 400 գ
- Սերուցք (30-33%) – 200 մլ
- Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Հարել սառեցված սերուցքը շաքարի փոշու հետ: Այնուհետև ավելացնել մասկարպոնեն, նրբորեն խառնել:
- Եփել թունդ սուրճ, կարելի է ավելացնել կոնյակ կամ լիկյոր:
- Կաղապարի մեջ շարել սավոյարդիները՝ երկու կողմից թաթախված սուրճի մեջ:
- Այնուհետև ավելացնել կրեմի կեսը: Կրկնել շերտերի հաջորդականությունը ևս մեկ անգամ:
- Մատուցելուց առաջ զարդարել կակաոյով: