Ձվածեղ պատրաստել, կարելի է ասել, կարողանում են բոլորը:Սակայն Ձեզ ենք առաջարկում դրա պատրաստման ուրույն եղանակ, երբ հաճելին և օգտակարը կլինեն համատեղելի՝ սովորական ձվածեղը վերածելով յուրահատուկ ուտեստի:
Անհրաժեշտ են՝
- ձու՝ 1 հատ,
- սպիտակ հաց՝ 1 կտոր,
- լոլիկ՝ 1 հատ,
- կանաչի՝ փոքր խուրձ,
- աղ՝ ըստ ճաշակի,
- կարագ՝ ըստ ճաշակի,
Պատրաստամ եղանակը.
- Միջին չափի հացի կտորից հեռացրեք փափուկ մասն այնպես, որ ստացվի սրտիկ:
- Այնուհետև թավայի մեջ լցրեք կարագն ու հացը երկու կողմից տապակեք:
- Զգույշ կոտրեք ձուն և լցրեք հացի փորված մասի մեջ:
- Ավելացրեք աղ՝ թողնելով՝ եփվի:
- Մատուցեք կանաչիով և կտրատված լոլիկով:
Բարի ախորժակ: