Պարզ բաղադրիչներից պատրաստվող, բայց շատ համեղ ընթրիքի բաղադրատոմս

Ընդամենը 300գ աղացած մսից և մի քանի կարտոֆիլից կարող եք պատրաստել շատ ախորժելի, սննդարար, օրիգինալ ուտեստ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • միջին չափի կարտոֆիլ՝ 7-8 հատ
  • աղացած միս՝ 300գ
  • սոխ՝ 1 գլուխ
  • գազար՝ 1 հատ
  • տոմատի մածուկ՝ 1-2ճ․գ․
  • բուսայուղ՝ տապակելու համար
  • աղ, պղպեղ, ցանկացած համեմունքներ

Պատրաստման եղանակ․

  1. Մաքրած կարտոֆիլը կտրել մեջտեղից և հանել միջուկը։
  2. Այնքան կարտոֆիլ վերցրեք, որքան կտեղավորվի թավայի մեջ՝ մեկ շերտով։
  3. Տապակել կարտոֆիլը տաքացրած ձեթի մեջ՝ երկու կողմից, մինչ ոսկեգույն կեղև կառաջանա։
  4. Կարտոֆիլները դնել ափսեի մեջ և թողնել, որ մի քիչ սառի։
  5. Կարտոֆիլի միջուկները մանրացնել, միացնել աղացած մսի հետ։ Համեմել աղով, պղպեղով, ցանկության դեպքում աջիկա կամ այլ համեմունքներ ավելացնել։
  6. Միջուկով լցոնել կարտոֆիլի կտորները։
  7. Մանր կտրատել սոխը, տապակել ձեթի մեջ, ավելացնել քերած կամ մանր կտրատած գազարը, խառնել և շոգեխաշել 1-2 րոպե։ Ավելացնել տոմատի մածուկը, համեմունքներ և լցնել 1 բաժակ ջուր։

Մնում է մեջը դնել լցոնած նավակները, թավան ծածկել կափարիչով և եփել 45 րոպե։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика