Թեթև, համեղ, դիետիկ, նուրբ համով աղցան: Մայոնեզի փոխարեն կարող եք օգտագործել բնական յոգուրտ կամ թթվասեր:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 3 ձու
- 300գ ծովախեցգետնի ձողիկներ
- 2 քաղցր պղպեղ
- 1 կապ կանաչ սոխ
- սամիթ և մաղադանոս
- աղ
- մայոնեզ
Աղցանի պատրաստման եղանակը.
- Սկզբում եփել ձուն՝ եռալուց հետո 8-10 րոպե: Թողնել, որ սառի և մաքրել:
- Մաքրած ձուն մանր խորանարդիկների կտրատել և լցնել խորը աղցանամանի մեջ:
- Ծովախեցգետնի ձողիկները կտրատել մանր խորանարդիկների և ավելացնել ձվին:
- Երկու քաղցր պղպեղները մաքրել, լվանալ և նույն կերպ կտրատել: Լցնել աղցանամանի մեջ:
- Կանաչ սոխը նույնպես կտրատել՝ և կանաչ, և սպիտակ մասը:
- Սամիթն ու մաղադանոսը լվանալ, մանր կտրատել: Ընդհանուր կանաչին ավելացնել մյուս բաղադրիչներին:
- Համեմել աղով, մայոնեզով, խառնել և աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ: