Պարզ և համեղ նախաճաշ՝ անգլիական ձևով

Անգլիական ոճով պարզ ու համեղ այս նախաճաշը կգոհացնի յուրաքանչյուրին: Այն կարող եք շատ արագ պատրաստել’ խնայելով Ձեր ժամանակը ու միևնույն ժամանակ գոհացնելով նրանց, ում համար այն կպատրաստեք:

Անհրաժեշտ մթերքներն են`

  • 2 հատ ձու
  • 2 հատ խոզապուխտ
  • 2 հատ երշիկ
  • 1 հատ լոլիկ
  • 2 ճաշի գդալ բանջարեղենով մարինացված լոբի
  • 2 կտոր հաց

Պատրաստման եղանակը.

Խոզապուխտը տապակեք չոր թավայի մեջ, հետո այն հանեք, և խոզապուխտից մնացած այդ յուղի մեջ տապակեք նաև երշիկը: Երկու ձուն ձվածեղ արեք: Վերջում բոլորը տեղադրեք մեկ ափսեի մեջ, հետո կիսեք լոլիկը, ինչպես նաև ջեռոցի մեջ տաքացրեք մարինացված լոբին, և այդ ամենը նույնպես դրեք ափսեի մեջ: Զարդարեք կանաչիով և մատուցեք: Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика