Պեկինյան աղցան: Հեշտ պատրաստվող աղցան, որն անշուշտ դուր կգա բոլորին

Պեկինյան աղցան. Այն դուր է գալիս բոլորին և շատ հեշտ է պատրաստվում. Ամանորյա սեղանի նոր համը:

Բաղադրիչներ

  • Պեկինյան կաղամբ
  • Հավի ֆիլե
  • Կարմիր սոխ
  • Մաղադանոս
  • Պահածոյացված եգիպտացորեն
  • Ձիթապտղի յուղ կամ մայոնեզ
  • Կիտրոնահյութ
  • Սուխարի
  • Աղ, օրեգանո, սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

1. Կտրտել պեկինյան կաղամբը

2. Հավի կրծքամիսը աղ անել և տապակել, այնուհետև կտրտել

3.Սոխը կտրտել բարակ շերտերով

4. Մաղադանոսը նույնպես բարակ կտրտել

5.Աղցանի մեծ ամանի մեջ խառնել պեկինյան կաղամբը, պահածոյացված եգիպտացորենը, ,աղադանոսը, սպիտակ հացից պատրաստած սուխարին:

6. Աղ անել և ավելացնել օրեգանո՝ ըստ ճաշակի:

7. Ավելացնել կտրտած հավի ֆիլեն, կիտրոնահյութն ու ձիթապտղի յուղը և կրկին խառնել

8. Մատուցել պատրաստելուց անմիջապես հետո:

Բարի ախորժակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *