Ինչպե՞ս պատրաստել խմորը, որպեսզի պիցցան ստացվի շատ համեղ, նուրբ և փափուկ
Բաղադրամասեր
- Թթխմոր – 10 գր,
- շաքարավազ – 1/2 թ. գդ․,
- ջուր (40-46C) – 1,5 բաժակ (350մլ),
- աղ – 1 թ. գդ. ,
- ձիթայուղ – 2 ճ. գդ.,
- ալյուր – 400 գր (3 1/3 բաժակ)
Պատրաստման եղանակը
- Մեծ թասում խառնել ջուրն ու թթխմորը և թողնել մոտ 10 րոպե։ Ավելացնել ձիթայուղը, ալյուրի կեսը և խառնելով ստանալ փափուկ խմոր: Աղը դժվարացնում է թթխմորի խմորումը, այդ իսկ պատճառով աղը պետք է խառնել ալյուրի հետ:
- Սեղանին ալյուր անել, դնել խմորը և աստիճանաբար ավելացնել ալյուրն այնքան, որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր: Խմորը դնել եթով պատված թասի մեջ և ծածկել սրբիչով:
- Թողնել, որ խմորը հասունանա, մոտ 1 ժամ: Խմորը համարվում է հասունացած, եթե այն մեծացել է ծավալով 2 անգամ: Խմորը հունցել, տալ գնդի ձև: Բացել խմորը ջեռոցի թավայի մակերեսով և ավելացնել լցոնը: