Ռոմանտիկ նախաճաշ սիրելիի համար

Վաղ առավոտյան սիրելի էակին հաճելիորեն զարմացրեք` հատուկ նրա համար նախատեսված օրիգինալ նախաճաշով: Այն հնարավոր է պատրաստել շատ արագ եւ առանց դժվարության:

Պատրաստման համար անհրաժեշտ է՝

  • 2 երկար կաթնային նրբերշիկ,
  • 2 ձու,
  • 1 վարունգ,
  • արեւածաղկի ձեթ,
  • աղ, պղպեղ:

  1. Սկզբում նրբերշիկը կիսում եք մեջտեղից այնքան, մինչեւ հասնեք ծայրին, այսինքն՝ մինչեւ վերջ չեք բաժանում:
  2. Դրանից հետո թավայի մեջ տաքացնում եք ձեթը, նրբերշիկի կեսերը միացնում եք իրար՝ ստանալով սրտիկ եւ ատամմաքրիչի օգնությամբ ծայրը ամրացնելով:
  3. Տապակում եք երկու կողմն էլ, հետո կոտրում ենք ձուն (ամեն նրբերշիկի մեջ մի հատը), թողնում՝ եփվի՝ չմոռանալով համեմել աղով ու պղպեղով: Ձեւավորում եք նախապես կտրատած վարուգով եւ մատուցում:

Հավատացեք՝ Ձեր սիրելին գոհ կմնա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *