Ռուլետն այս բաղադրատոմսով ուղղակի անմահական համ ունի, բացի այդ շատ արագ է պատրաստվում

Եթե ցանկանում եք թեյի հետ վայելել, ինչ -որ համեղ թխվածք, ապա խորհուրդ ենք տալիս պատրաստել այս համեղ ռուլետը։

Վստահեցնում ենք այն պատրաստվում է շատ արագ և ստացվում է շատ համեղ։

Բաղադրիչներ

  • Ձու — 2 հատ
  • շաքարավազ- 55գր․
  • ալյուր- 55գր
  • փխրեցուցիչ — 2թ․գդ
  • շաքարի փոշի

Պատրաստման եղանակ

  1. Ալյուրը, շաքարավազն ու փխրեցուցիչը խառնել իրար, ավելացնել ձուն և խմոր հունցել։
  2. Կաղապարի մեջ ստվարաթուղթ դնել, վռան քսել ձիթայուղ։
  3. Խմորը հավասարաչափ բացել ստվարաթղթի վրա և դնել նախապես 180°С. տաքացրած ջեռոցը։
  4. Թխել ընդամենը 6 րոպե, մինչև ոսկեգույն դառնա։
  5. Մինչև խմորը թխվի կաթսայի մեջ լցնել ջեմը և դնել պլիտային, որ մի փոքր տաքանա։
  6. Ջեռոցից հանել խմորը, այն առանձնացնել ստվարաթղթից և վրան լցնել ջեմն ու տարածել։
  7. Այնուհետև փաթաթել ռուլետի նման, վրան ցանել շաքարի փոշին և թողնել սառչի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика