Ձեզ ենք ներկայացնում սալիկները ցանկացած կեղտից առանց առանձնակի ջանքերի մաքրելու պարզ միջոց:
Ինչպես մաքրել սալիկները
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 5 լ. ջուր
- 1/2 բաժակ կերակի սոդա
- 1/3 բաժակ կիտրոնի հյութ
- 1/4 բաժակ սպիտակ քացախ
Պատրաստումը և կիրառումը՝
- Ջրով լի տարայի մեջ լցրու սոդան և խառնիր մինչև ամբողջովին լուծվի:
- Ավելացրու կիտրոնի հյութը, լավ խառնիր, ավելացրու քացախը: Փրփուր ստացվելուց հետո միջոցը լցրու հեղուկացիրի մեջ:
- Միջոցը ցանիր կեղտոտ հատվածներին: Թող կես ժամ մնա, խոզանակով կամ սպունգով սրբիր:
- Կեղտն անհետ կվերանա, սալիկը նորի տեսք կունենա:
Այս լուծույթը կարելի է օգտագործել նաև որպես ախտահանող միջոց հատակը լվալու համար:
Սալիկները լվալը հաջողության կեսն է, գլխավորը դրանք վերջում չորացնելն է:
Հիշիր՝ սալիկը լվալ սկսում են ներքևից, սրբել՝ վերևից: