Արագ և հեշտ պատրաստվող այս նախաճաշը նաև շատ համեղ է, ուստի սիրելի լեդիներ, չզլանաք առավոտյան հաճելիորեն զարմացրել Ձեր ընտանիքի անդամներին: Այս համեղ նախաճաշը պատրաստելու համար շատ բան անհրաժեշտ չէ:
Անհրաժեշտ մթերքներն են’
- 1 հատ լավաշ
- 400 գրամ բժշկական երշիկ
- 300 գրամ պանիր
- 2 հատ ձու
- մաղադանոս
- սամիթ
- բուսական յուղ:
Պատրաստման եղանակը.
Ափսեի մեջ լցրեք քերիչով անցկացրած երշիկն ու պանիրը: Ձուն հարեք և ավելացրեք մանր կտրատած մաղադանոսն ու սամիթը: Ստացվածը լավ խառնեք:Լավաշը բաժանեք մի քանի հավասար մասերի ևյուրաքանչյուրի վրա լցրեք երկու գդալ ստացված զանգվածից: Փաթաթեք լավաշի մեջ և ստացվածը տապակեք բուսական յուղով: Բարի ախորժակ: