«Սնիկերս» տորթի նման համեղ թխվածք դուք դեռ չեք փորձել. պահպանեք բաղադրատոմսը

Տորթ «Սնիկերս», որն ուղղակի չունի հավասարը. սրանից համեղ թխվածք դուք հաստատ փորձած չեք լինի. արագ, անչափ համեղ ու շատ էժան

«Սնիկերս» տորթը իր համային հատկանիշներով և արտաքին տեսքով խոհանոցում պահանջված խմորեղենի տեսակներից է: Առաջարկում ենք այդ տորթի պատրաստման այնպիսի եղանակ, որի արդյունքը կգոհացնի և կհիացնեի ձեր հարազատներին ու կարդարացնի ձեր սպասելիքները:

Շերտերի համար ՝

  • 8 հատ ձու,
  • 300 գրամ շաքարավազ
  • 1 ճաշի գդալ քացախ,
  • 1 թեյի գդալ սոդա
  • 4 ճաշի գդալ կակաո,
  • 5 թեյի գդալ տորթի սև գույն
  • 60 գրամ թթվասեր,
  • 50մլ. ձեթ,
  • 350 գրամ ալյուր

Բաղադրիչներից իրար միավորել հավկիթն ու շաքարավազը, հարել մինչ փրփրելը: Նախօրոք իրար խառնել քացախը, սոդան, ձեթը, որն էլ հետո ավելացնել հավկիթային զանգվածի վրա: Ապա խառնելը շարունակելով լցնել մյուս բաղադրիչները: Ալյուրը լցնելուց առաջ միավորել կակաոյի հետ: Հետո այս մասսային ավելացնել խմորի սև գունանյութ, որ շերտերը հնարավորինս մուգ ստացվեն: Ստացված խմորանման ոչ պինդ զանգվածը երեք մասի բաժանել, տարածել թավայով մեկ՝ յուղաթղթի վրա, եփել: Եփելուց հետո թողնել սառչի:

Պատրաստել կրեմը՝

  • 200 գրամ կարագ
  • 380 գրամ խտացրած կաթ
  • 300 գրամ գետնանուշ

Իրար միավորել կրեմի հետևյալ բաղադրիչները, չմոռանալ կտրտած, բոված գետնանուշը: Կրեմը քսել երեք շերտերին, հետո նորից կրեմապատ մակերեսին բոված գետնանուշ տարածել: Մինչ կտրելը մի քանի ժամով խմորեղենը փոխադրել սառնարան:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика