Եթե սուրճ շատ եք սիրում, ոչ մի դեպքում մրուրը մի թափեք կամ լվացեք։ սուրճի մրուրը կարող է լինել կնոջ լավագույն ընկերը մաշկի խնամքի հարցում։ Դրանով կարելի է մերսել ինչպես դեմքը, այնպես էլ ողջ մարմինը։
Բաղադրիչներ՝
- 1 ճաշի գդալ սուրճի մրուր
- 2 ճաշի գդալ ծովի աղ
- 1 ճաշի գդալ բուսայուղ
- 3 կաթիլ ցանկացած եթերայուղ
Այս բոլորը միախառնեք իրար ու քսուքը պատրաստ է։ Կարող եք օգտագործել այն մաշկի պրոբլեմատիկ հատվածների մերսման համար։