Այս քսուքը պետք է լինի ցանկացած տանը:
Վիշնևսկու քսուքը հիանալի մաքրում է դեմքի մաշկը, չնայած հոտը տհաճ է, բայց այնուամենայնիվ դեմքի հիանալի առողջ ու մաքուր մաշկ ունենալու համար կարելի է հոտին դիմանլ:
Երակների վարիկոզ լայնացման դեպքում, որևէ գործվածքի վրա քսել քսուքը և դնել հիվանդ հատվածի վրա: Այնուհետև փաթաթել բինտով: Վիրակապը փոխել 6 ժամ անց:
Դեռահասների մոտ դեմքին ի հայտ եկած պզուկներից կօգնի ազատվել Վիշնևսկու քսուքը: Որևէ փափուկ գործվածքից դիմակ պատրաստել՝ անցքեր բացելով աչքերի, քթի և շրթունքների համար: Դիմակ — գործվածքի վրա քսել Վիշնևսկու քսուք և դնել դեմքին: Թողնել մի քանի ժամ: Այս կոմպրեսը կարելի է անել շաբաթական 2 անգամից ոչ ավել;
Եթե չիբան՝ ֆուրունկուլ է ի հայտ եկել, ապա վրան դնել Վիշնևսկու քսուք և ծածկել մի քանի շերտ ծալված թանզիֆով: Թողնել ողջ օրը, այնուհետև հանել և մաքրել բորբոքված հատվածը սպիրտով:
ՀԻՇԵՑՈՒՄ. Վիշնևսկու քսուքը նախատեսված է թարախը քաշելու համար, և երբ թարախը արդեն հայտնվել է պետք է օգտագործել հակաբորբոքային քսուքներ:
Վիշնևսկու քսուքը օգնում է նաև այրվածքների, ցրտահարվածության, վնասվածքների դեպքում: