Այս քսուքը պետք է լինի ցանկացած տանը: Վիշնևսկու քսուքը հիանալի մաքրում է դեմքի մաշկը, չնայած հոտը տհաճ է, բայց այնուամենայնիվ դեմքի հիանալի առողջ ու մաքուր մաշկ ունենալու համար կարելի է հոտին դիմանալ:
Երակների վարիկոզ լայնացման դեպքում, որևէ գործվածքի վրա քսել քսուքը և դնել հիվանդ հատվածի վրա: Այնուհետև փաթաթել բինտով: Վիրակապը փոխել 6 ժամ անց:
Դեռահասների մոտ դեմքին ի հայտ եկած պզուկներից կօգնի ազատվել Վիշնևսկու քսուքը: Որևէ փափուկ գործվածքից դիմակ պատրաստել՝անցքեր բացելով աչքերի,քթի և շրթունքների համար:Դիմակ-գործվածքի վրա քսել Վիշնևսկու քսուք և դնել դեմքին: Թողնել մի քանի ժամ: Այս կոմպրեսը կարելի է անել շաբաթական 2 անգամից ոչ ավել;
Եթե չիբան՝ ֆուրունկուլ է ի հայտ եկել,ապա վրան դնել Վիշնևսկու քսուք և ծածկել մի քանի շերտ ծալված թանզիֆով:Թողնել ողջ օրը, այնուհետև հանել և մաքրել բորբոքված հատվածը սպիրտով: ՀԻՇԵՑՈՒՄ.Վիշնևսկու քսուքը նախատեսված է թարախը քաշելու համար, և երբ թարախը արդեն հայտնվել է պետք է օգտագործել հակաբորբոքային քսուքներ: Վիշնևսկու քսուքը օգնում է նաև այրվածքների, ցրտահարվածության, վնասվածքների դեպքում: