Այս բաղադրատոմսով պատրաստված ծաղկակաղամբը ստացվում է ախորժելի և շատ գեղեցիկ, զարդարում է նույնիսկ ամենահասարակ սեղանը:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1,5 կգ ծաղկակաղամբ
- 2 հատ գազար
- 30գ համեմունք՝ կորեական գազարի համար
- 6 պճեղ սխտոր
Մարինադի համար.
- 1լ ջուր
- 150գ շաքարավազ
- 2ճ.գ. աղ
- 50մլ ձեթ
- 120մլ 9% քացախ
Պատրաստման եղանակ.
- Ծաղկակաղամբը լվանալ և փոքր մասերի կտրատել:
- Գազարը մաքրել և անկացնել քերիչով, ցանկալի է կորեական գազարի համար նախատեսված քերիչով:
- Կաթսայի մեջ լցնել ջուրը, ավելացնել շաքարավազը, աղը, ձեթ և քացախը: Դնել կրակին, հասցնել եռման աստիճանի և եփել 1 րոպե:
- Ստացված մարինադը լցնել ծաղկակաղամբի վրա և թողնել 5 րոպե:
- Ավելացնել գազարն ու ճզմած սխտորը, նաև համեմունքները: Լավ խառնել և ծածկել կափարիչով, և թողնել այդ վիճակում՝ մինչ լիարժեք սառելը:
- Սառած ծաղկակաղամբը ուղարկել սառնարանը 5 ժամով:
Բարի ախորժակ: