Տապակած սոխով սունկ

Սիրելի լեդիներ, Ձեզ ենք առաջարկում ուտեստների պատրաստման հերթական բաղադրատոմսը: Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում սոխով տապակած սունկ: Այն կարելի է շատ արագ պատրաստել:

Անհրաժեշտ են (4 բաժնի համար).

  • թարմ սունկ` 500 կգ,
  • գլուխ սոխ` 1 հատ,
  • ձեթ` 3 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակը.

  1. Մաքրեք և լվացեք սունկը, շոգեխաշեք, մանր կտրատեք, ապա տապակեք ձեթի մեջ:
  2. Վրան ավելացրեք նախապես տապակած սոխը:
  3. Մինչ մատուցելը զարդարեք մաղադանոսով կամ սամիթով: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել տապակած կարտոֆիլ: Բարի ախորժակ:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика