Ինձ մոտ կոտլետները հյութալի չէին ստացվում, տատիկս ցույց տվեց, թե ինչպես է պետք պատրաստել, այժմ բաղադրատոմսս ձեռքից ձեռք են խլում
Բաղադրիչներ
- 1-1,5 կգ աղացած միս, կարելի է վերցնել խոզի և տավարի միասին
- 3-4 միջին չափի կարտոֆիլ, 3-4 գլուխ սոխ
- 1 հատ սպիտակ հաց, ոչ մեծ չափսի
- 1 հատ ձու, կաթ
- Աղ, պղպեղ, մանանեխ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը և սոխը մանրացնել բլենդերի օգնությամբ կամ մսաղացով:
- Հացը բաժանել մասերի և թրջել կաթով: Հացը չքամելով ավելացնել աղացած մսի վրա, և, ապա, մնացած կաթը: Ավելացնել ձուն, բլենդերի պարունակությունը և պղպեղը՝ ըստ ճաշակի: Ավելացնել 1 ճաշի գդալ մանանեխ:
- Խճողակը լավ խառնել ավելացնել 1 ճաշի գդալ բուսայուղ և թողնել խճողակը հանգստանա:
- Թավայի մեջ քիչ քանակությամբ բուսայուղ տաքացենել, թաց ձեռքերով վերցնել մսից, կոտլետի ձև տալ և թապակել թավայի մեջ երկու կողմից:
Բարի ախորժակ: