Տատիկի ծննդյան օրը թոռնուհին շատ յուրահատուկ անակնկալ մատուցեց նրան

Կինը ցանկացած տարիքում ուզում է գրավիչ լինել: Այս պարզ ճշմարտությունը գիտի երիտասարդ դիմահարդար Կրիստինա Պաուկովան: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել համացանցում՝ իր տեսանյութերի շնորհիվ, որտեղ ցույց է տալիս կանանց՝ դիմահարդարումից առաջ և հետո:

Նրա տեսանյութերը չեն դադարում զարմացնել համացանցի օգտատերերին, քանի որ սրահի հաճախորդները կախարդական կերպով վերածվում են շլացուցիչ գեղեցկուհիների: Կրիստինան շատ այցելուներ ունի, սակայն ամենից շատ սիրում է գեղեցկացնել իր հարազատ տատիկին:

Երբ Կրիստինայի տատիկը պիտի դառնար 70 տարեկան, թոռնուհին որոշեց նրան անակնկալ մատուցել՝ յուրօրինակ դիմահարդարում անելով: Կրիստինան ցանկացավ ցույց տալ տատիկին, որ չնայած տարիքին՝ նա շարունակում է գրավիչ և հմայիչ լինել: Թոռնուհին ուզում էր, որ բոլորը հիանան տատիկի գեղեցկությամբ:

Փորձառու դիմահարդարն անցավ գործի: Աղջիկն աշխատեց դեմքի երանգի, թարթիչների, ունքերի վրա:Որոշ ժամանակ անց Կրիստինան ավարտեց իր կախարդական պրոցեդուրան: Տատիկը չափազանց ուրախ էր, քանի որ իրեն դուր եկավ կերպարանափոխությունը:

Մի ուրիշ առիթով էլ Կրիստինան որոշեց կարգի բերել նաև տատիկի մազերը:

Թոռնուհին կտրեց և ներկեց տատիկի մազերը, իսկ դիմահարդարումը լիարժեք դարձրեց նոր կերպարը: Կրիստինայի խոսքերով՝ տատիկն իրեն չճանաչեց, երբ նայեց հայելու մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *