Տեսողությունը բարելավելու համար ավելի շատ օգտագործեք այս 6 մթերքները

Ներկայացնում ենք 6 մթերք, որոնք կօգնեն պահպանելու տեսողությունը:

Ձվի դեղնուց

Ձվի հում դեղնուցը պարունակում է լյուտեին: Դա հակաօքսիդանտ է,որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ:Օգնում է պահպանելու տեսողությունը: Եթե չեք կարողանում ուտել հում դեղնուց, այն փոխարինեք կանաչեղենով: Դրանք նույնպես պարունակում են մեծ քանակությամբ լյուտեին:

Սպանախ և այլ տերևավոր կանաչիներ

Սպանախը, կաղամբը, բողկը պարունակում են մեծ քանակությամբ լյուտեին և զեաքսանտին: Այդ հակաօքսիդանտները նվազեցնում են աչքերի քրոնիկ հիվանդությունների վտանգը: Պատրաստեք կանաչեղենը ձիթապտղի կամ կոկոսի յուղով:

Սաղմոն և այլ յուղոտ ձկներ

Յուղոտ ձկնեղենը շատ օգտակար է, քանի որ պարունակում է մեծ քանակով օմեգա-3:

Հատապտուղներ և ցիտրուսներ

A, C, E վիտամինների և ցինկի պարունակության շնորհիվ հատապտուղներն ու ցիտրուսները համարվում են աչքերի համար ամենաօգտակար մթերքներից:

Գազար

Նարնջագույն մթերքները` գազարը, դդումը, մանգոն և այլն, օգտակար են աչքերի համար:

Նուշ

Նուշը և մյուս ընկույզները հարուստ են A և E վիտամիններով: Կերեք օրը մի բուռ նուշ: Այդ 6 ուտելիքները ընդգրկեք ձեր օրաբաժնում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *