«Տեր, քեզ եմ փնտրում» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր․․․
Տեր Հիսուս Քրիստոս,Աստված իմ, տո՛ւր ինձ անմնացորդ զղջումը, ապաշավ սրտի,որ ամբողջ հոգով ճանապարհ ընկնեմ Քեզ փնտրելու:
«Տեր, քեզ եմ փնտրում» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր․․․
Առանց Քեզ, զուրկ կլինեմ իրականության որևէ հիմքից: Հայրը, որ հավիտենության մեջ ծնեց Քեզ Իր ծոցում, թող նորոգի ինձնում Քո պատկերը:
Լքեցի Քեզ: Դու մի՛ լքիր ինձ: Հեռացայ Քեզնից: Դու փնտրիր ինձ:
Առաջնորդիր ինձ դեպի Քո արոտը, Քո հոտի ոչխարների մեջ:Նրանց հետ կերակրիր ինձ խորհուրդներիդ թարմությամբ, որոնց օթևանն է մաքուր սիրտը, որը կրում է հայտնություններիդ պայծառ փայլը:
Թող մենք արժանի լինենք այդ պայծառությանը, մարդասիրությանդ շնորհիվ և շնորհիդ օգնությամբ, ո՜վ Հիսուս Քրիստոս, Փրկիչ մեր, հավիտյանս հավիտենից:
ԱՄԵՆ: