Տնային պայմաններում պատրաստեք այս մաշկը ձգող քսուքը

Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ երիտասարդ ու գեղեցիկ տեսք ցանկացած տարիքում։Սակայն մաշկի վրա դիմախաղային կամ միմիկաների հետ կապված առաջին կնճիռները սկսում են նկատվել արդեն 25 տարեկանից հետո, ինչը երբեք չպետք է անտեսել՝ թույլ չտալով, որպեսզի դրանք խորանան ու առավել արտահայտվեն։

Ներկայումս կոսմետոլոգիան ու խնամքի միջոցներն ուղղակի հրաշքներ են գործում, սակայն դրա հետ միասին մաշկը պահանջում է ամենօրյա խնամք տնային պայմաններում, որը շատ ավելի կարևոր ու արդյունավետ կարող է լինել։

Կոսմետոլոգների կողմից խորհուրդ տրվող այս կրեմը հարթեցնում է մանր կնճիռները, իսկ առավել խորացածները դարձնում անտեսանելի, հեռացնում է աչքերի շուրջ առաջացող «ագռավի ճանկեր» կոչվող կնճիռները։

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 2 ճաշի գդալ չորացած երիցուկի ծաղիկներ
  • 150մլ ջուր
  • 1 ձվի դեղնուց
  • 2 ճաշի գդալ նուշի յուղ
  • կես թեյի գդալ մեղր
  • 1 թեյի գդալ կոսմետիկ վազելին
  • 2 կաթիլ թեյի ծառի յուղ
  • 2 կաթիլ նարդոսի յուղ։

Պատրաստման եղանակը

  1. Ջրով ու երիցուկով պատրաստել թուրմ, թողնել 1 ժամ ու քամել այն։
  2. Լավ խառնել ձվի դեղնուցն ու նուշի յուղը։
  3. Ստացված խառնուրդին ավելացնել մեղրն ու 2 ճաշի գդալ երիցուկի թուրմ։
  4. Վազելինը հալեցնել ջրային գոլորշու վրա ու ավելացնել վերոնշյալ խառնուրդին, ապա նաև նարդոսի ու թեյի ծառի յուղը:
  5. Զանգվածը շատ լավ խառնել՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ ու այն լցնել ապակե տարայի մեջ։ Պահել սառնարանում՝ մինև 15 օր։

Օգտագործման եղանակը

Կրեմն օգտագործել երեկոյան քնելուց 2 ժամ առաջ։ Այն քսել մաքուր մաշկին ու պահել մոտ 1 ժամ։ Քնելուց առաջ եթե դեռևս մաշկին մնացել է կրեմ, ապա այն պետք է մաքրել անձեռոցիկով կամ սրբիչով, սակայն չլվանալ։ 1 շաբաթվա մեջ կնկատեք, թե ինչպես է մաշկը ձգվում, հարթվում ու թարմանում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *