Ձեր հորոսկոպը Փետրվարի 23-ի համար
Ամսվա նշանը — Ձկներ
Խոյ: Պետք չէ ժամանակը վատնել անցյալի վիրավորանքների վրա, դրանք պետք է թողնել ու մոռանալ:
Ցուլ: Տիեզերքը ձեզ անցյալից նշաններ է ուղարկում,որպեսզի կարողանաք խուսափել էական խնդիրներից ներկայում:
Երկվորյակ: Աստղերը չեն բացառում, որ Ձեր կյանք կվերադառնա մեկը, ում նախկինում սիրել եք:
Խեցգետին: Ցանկալի է վերլուծեք վերջին օրերի արարքները, որպեսզի գտնեք սխալները:
Առյուծ: Ժամանակն է քավեք Ձեր մեղքն այն մարդու հանդեպ, որը թանկ է Ձեզ համար:
Կույս: Չի կարելի բացասական էմոցիաները ներսում պահել, դուրս թողեք դրանք, օրինակ մի քանի ժամ սպորտին նվիրեք:
Կշեռք: Ձեր ազատ ժամանակը մի վատնեք օտար մարդկանց Ձեր ճշմարտացիությունն ապացուցելու վրա:
Կարիճ: Մարդիկ կարող են Ձեզ հիշեցնել ոչ վաղ անցյալի ոչ այդքան հաճելի պահերի մասին:
Աղեղնավոր: Ընտանեկան հավաքույթների, խնջույքների և հարսանիքների համար բարենպաստ ժամանակ չէ:
Այծեղջյուր: Սահմանափակեք մտերիմների հետ շփումը, շատ մեծ է նրանց հետ հանդիպումը վեճով ավարտելու հավանականությունը:
Ջրհոս: Օրը կարող է Ձեզ կայծակնային որոշում կայացնելու անհրաժեշտության առաջ կանգնեցնել:
Ձկներ: Արվեստով զբաղվելու ավելի հարմար ժամանակ չի կարող լինել, Դուք հաջողության կհասնեք: