Ձեր հորոսկոպը Փետրվարի 24-ի համար
Ամսվա նշանը — Ձկներ
Խոյ: Արեք ամեն ինչ, որպեսզի այսօր սկսած գործը ավարտին հասցնեք:
Ցուլ: Կյանքը կստիպի կայացնել որոշում, որը Դուք բավականին երկար և համառորեն թողնում էիք վաղվան:
Երկվորյակ: Եթե ուզում եք առավելագույն հաջողության հասնել, ուրեմն մի խնայեք Ձեր ուժերը աշխատանքում:
Խեցգետին: Ճակատագիրը հետաքրքիր հնարավորություն կտա գործնական կամ անձնական կյանքում նոր հորիզոններ նվաճելու համար:
Առյուծ: Դուք մեկ ուրախանում եք, մեկ տխրում, իսկ խնդիրն ուղղակի գերհոգնածությունն է:
Կույս: Մի մոռացեք կարգի բերել այն գործերը, որոնք հենց նոր եք ավարտել, մինչև նորերը սկսելը:
Կշեռք: Համարձակորեն հարթեք այն ֆինանասկան խնդիրները, որոնք ավելի վաղ առաջացել էին գործընկերների պատճառով:
Կարիճ: Սրտին մոտ մի ընդունեք շրջապատող մարդկանց ագրեսիվ վերաբերմունքը, ամեն ինչում մեղավոր է նրանց վատ տրամադրությունը:
Աղեղնավոր: Աստղերը խորհուրդ են տալիս անցյալում թողնել տհաճ միջադեպերն ու նոր հեռանկարների սպասել:
Այծեղջյուր:Բավականին վաղուց Դուք Ձեր ուղեղին հստակ հարց եք ուղղել,իսկ այսօր այն հստակ պատասխան կտա:
Ջրհոս: Անհրաժեշտ է հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, ումից ճակատագիրը որոշ ժամանակ առաջ բաժանել է Ձեզ:
Ձկներ: Վստահությունը սեփական ուժերին կօգնի հաղթահարել ցանկացած դժվարություն: