Ձեր հորոսկոպը Փետրվարի 28-ի համար
Ամսվա նշանը — Ձկներ
Խոյ. Մի արձագանքեք շրջապատող մարդկանց ագրեսիվությանը, դա կապված չէ ձեր հետ:
Ցուլ. Այսօր մի վախեցեք խոսել և Ձեր կարծիքն արտահայտել,Դուք կկարողանաք Ձեր ճշմարտացիությունն ապացուցել և հաղթել:
Երկվորյակ. Պահի կամ շրջապատող մարդկանց խոսքերի ազդեցության տակ Ձեր կարծիքը չփոխեք:
Խեցգետին. Մի հապաղեք, եթե պատրաստ եք որոշում կայացնել: Շրջադարձային պահը շուտով կգա:
Առյուծ. Նպատակներին հասնելու համար ոչ բոլոր միջոցներն են արդարացված, հիշեք նրանց մասին,ովքեր կարող են տուժել:
Կույս. Հարազատները կարող են ճնշել, որպեսզի ստիպեն ձեզ փոխել ձեր կարծիքը, բայց դա անել չի կարելի: Ձեր տեսակետը պաշտպանեք:
Կշեռք. Աստղերը այսօր խորհուրդ են տալիս խիզախել և համարձակ գործողությունների անցնել՝ հաշվարկելով հետևանքները:
Կարիճ. Ժամանակն է հաշտվել այն մարդու հետ, որն անարժանորեն վիրավորված է ձեզանից:
Աղեղնավոր. Հարգանքը պետք է սնուցվի գործողություններով, ուստի մի վախեցեք սադրիչին իր տեղը ցույց տալուց:
Այծեղջյուր. Կիրակի օրը շփումը լավագույն տարբերակը չի լինի, ավելի լավ է զբաղվել գործով, աշխատանքով կամ սիրած հոբբիով:
Ջրհոս. Սահմանափակեք ձեր տեղեկատվական հոսքերը գոնե հանգստյան օրերին, ընդմիջեք նորություններից:
Ձկներ. Ինտուիցիան կօգնի կատարել կյանքի կարևոր ընտրություն. բոլոր դրական և դեմ կողմերը դիտարկելիս հարկավոր է ճիշտ ականջ դնել նրան: