Փորձե՞լ եք հնդկաձավարի պատրաստման այս տարբերակը. հավատացնում եմ, շատ համեղ է ստացվում

Մտքովս երբեք չէր կարող անցնել, որ հնկաձավարով ուտեստն այսպես կուրախացնի իմ ընտանիքի անդամներին: Իսկապես, որ շատ համեղ է ստացվում:

Բաղադրիչներ

  • Հնդկաձավար 150 գ,
  • Աղացած միս 250-300 գ
  • Սոխ 1 հատ,
  • Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
  • Սխտոր 2 ատամիկ,
  • Գազար 1 հատ
  • Բուսայուղ 2-3 ճաշի գդալ

Այս չափաբաժիններով կարելի է պատրաստել 3 անձի համար:

Պատրաստման եղանակը

  1. Հնդկաձավարը լվանալ, տաքացրած թավային թեթևակի բուսայուղ քսել և հնդկաձավարը չորացնել:
  2. Տապակել միսը, մանր կտրատված սոխը, և խոշոր քերիչով անցկացված գազարը:
  3. Ավելացնել տոմատի մածուկը և լավ խառնել:
  4. Մսի և բանջարեղենների վրա ավելացնել հնդակաձավարը և եռացրած ջուր լցնել, որպեսզի հնդկաձավրը ծածկվի, համեմել աղով և եփել մարմանդ կրակի վրա փակ կափարիչով:
  5. Պատրաստի ուտեստին ավելացնել մանրացված սխտորը: Կարելի է ավելացնել նաև աղացած սև պղպեղ և դափնու տերև:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *