Իսկ դուք ունե՞ք սիրելի երգ: Այնպիսի մի շքեղ երգ, որից սիրտդ սկսում է արագ խփել,իսկ մարմինդ ակամա սկսում է շարժվել ռիթմին համապատասխան: Այս տեսանյութի գլխավոր հերոսուհին ունի նման սիրելի երգ: Դա Բրունո Մարսի «Uptown Funk» կոմպոզիցիան է: Փոքրիկը հիացմունքով լսում է երգը, բայց նրան մեծագույն բավականություն է պատճառում հատկապես կրկներգը:
Ամեն անգամ անհամբերությամբ սպասում է դրան, որ հավեսով պարի:Երեխայի ծնողներն ուղղակի չէին կարող այս կադրերով միայնակ հիանալ և որոշեցին կիսվել համացանցում: Նայեք, թե ինչ անկեղծ հաճույքով է պարում փոքրիկը: Ուշադիր եղեք հատկապես 0:35-ից: