Առաջարկում ենք պատրաստել շատ նուրբ և առանձնահատուկ աղցան՝ «Ֆրնասիական համբույր»: Այն ստացվում է համեղ և թեթև:
Կարող եք օգտագործել ցանկացած փափկամիս՝ հավի, խոզի կամ տավարի:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- փափկամիս՝ 300գ
- սոխ՝ 1 հատ
- լոլիկ՝ 3 հատ
- պինդ պանիր՝ 200գ
- մայոնեզ
մարինադ՝ սոխի համար.
- աղ՝ 0.5թ.գ.
- շաքարավազ՝ 1թ.գ.
- քացախ՝ 1ճ.գ.
- եռման ջուր՝ 200գ
Պատրաստման եղանակ.
- Միսը կտրատել մանր խորանարդիկների և տապակել տաքացրած ձեթի մեջ՝ մինչև պատրաստ լինելը: Աղ և պղպեղ ավելացնել, տապակել ևս 2 րոպե և դնել անձեռոցիկի վրա:
- Մարինացնել սոխը: Դրա համար այն կտրատել խորանարդաձև, ավելացնել մարինադի համար նշված բոլոր բաղադրիչները: Խառնել և թողնել՝ մինչ լիրաժեք սառելը:
- Պանիրն ու լոլիկը նույնպես խորանարդաձև կտրատել:
- Սոխը ջրքամել, առանձին տարայի մեջ խառնել բոլոր նախապատրաստված բաղադրիչները, մայոնեզ լցնել, խառնել:
- Խորհուրդ ենք տալիս օգտագործել տնական կամ շատ խիտ մայոնեզ:
- Պատրաստի աղցանը լցնել մատուցելու ափսեի մեջ և մանր քերիչով անցկացրած պանիրով զարդարել:
Բարի ախորժակ: