Դուք ավելորդ քաշ ունեք: Ցանկանում եք ոչնչացնել ավելորդ կիլոգրամները, բայց դուք ժամանակ չունեք մարզադահլիճ գնալու կամ մոտակա այգում վազելու համար: Դուք ճիշտ տեղում եք, քանի որ մենք ունենք լուծում ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Այս զարմանալի միջոցը կօգնի ձեզ ստանալ կատարյալ մարմնի տեսք. Այս միջոցը ամբողջովին բնական բաղադրիչների խառնուրդ է, եւ այն հեռացնում է ձեր մարմնում կուտակված տոքսինները եւ թափոնները, ինչպես նաեւ դետոքսիֆիկացնում է ձեր մարմինը: Այս հյութը հզոր բաղադրիչների հրաշալի խառնուրդ է, որը կբարձրացնի մարմնի էներգետիկ մակարդակները եւ կբարելավի ձեր ընդհանուր առողջությունը:
Կիտրոնի, վարունգի, կոճապղպեղի եւ մաղադանոսի խառնուրդը կբարելավի ձեր նյութափոխանակության աշխատանքը եւ այդպիսով կխթանի քաշի կորուստը:
Բաղադրությունը:
Կես կիտրոն
1 վարունգ
1 թեյի գդալ քերած կոճապղպեղ
1 փունջ մաղադանոս
1/3 բաժակ ջուր
Պատրաստումը:
Լցնել բոլոր բաղադրիչները բլենդերի կամ խոհանոցային կոմբայնի մեջ եւ լավ խառնել մինչեւ դառնա միատարր զանգված: Խմեք այս հյութը քնելուց առաջ .Հյութի բոլոր օգուտները ստանալու եւ նիհարելու համար, դուք պետք է խմեք այն սոված ժամանակ .
Նյութը հրապարակման պատրաստեց zhamanc.ru-ն