Անձնական խնամքը շատ կարեւոր է. Երբեմն դժվար է լինում ստանալ մաշկի, մազերի կամ եղունգների խնամքի ակնկալվող արդյունքները, այնպես որ այսօր մենք ձեզ ցույց կտանք անձնական հիգիենայի որոշ պրակտիկ մեթոդներ, որոնք, հնարավոր է, դուք չգիտեք եւ որոնք պետք է օգտագործեք:
Երկար թարթիչներ : Բամբակյա սկավառակների օգնությամբ պետք է 2 կաթիլ կոկոսի յուղը քսել թարթիչների վրա, նախքան քնելը, եւ դուք կտեսնեք, թե ինչպես են նրանք աստիճանաբար աճում:
Երկար փայլուն մազեր: Ճզմել հասուն բանանը եւ խառնել այն մի բաժակ գարեջրի հետ, ձվի եւ մի գդալ մեղրի հետ:Լավ խառնել եւ քսել խառնուրդը մազերի արմատից մինչեւ վերջ եւ թողնել 10 րոպե, ապա լվանալ սառը ջրով.
Մուգ շրջանակների հեռացումը: Անհրաժեշտ է խառնել մի գդալ խմորի սոդան մի քիչ ջրի հետ. Այնպես որ, քսուք ստանաք եւ քսեք աչքերի մուգ շրջանակների վրա , թողնեք ամբողջ գիշեր.
Դիմահարդարումը հանելու միջոց: Ձիթապտղի յուղի եւ ջրի խառնուրը լավագույն միջոցն Է,որ դուք կարող եք անել, որպեսզի հեռացնեք դիմահարդարումը եւ սնուցեք մաշկը միաժամանակ. Խառնել երկու բաղադրիչները մի ամանի մեջ եւ մաքրել ձեր դեմքը բամբակի սկավառակի միջոցով.
Աչքի կաթիլները մաշկի բորբոքումից: Անկախ պատճառից, եթե ձեր դեմքը այտուցված է, աչքի կաթիլները կարող են օգնել ձեզ: Դուք պետք է քսեք մի քանի կաթիլներ շղարշի վրա եւ նրբորեն մերսեք դեմքը:
Սնուցեք ձեր մաշկը ձիթապտղի յուղով: Եթե ձեր մաշկը շատ չոր է, սկսեք օգտագործել ձիթապտղի յուղ:
Մաշկը: Մեղրը կհեռացնի մաշկի ցանը, բորբոքումը . Մեծ քանակությամբ մեղրը քսել մաշկի վնասված մասերին, թողնել 10 րոպե, ապա լվանալ ջրով.
Շուրթերի խոնավեցումը: Մի մոռացեք օգտագործել խոնավեցնող շրթներկը, նախքան դիմահարդարման կիրառումը, քանի որ դիմահարդարումը պարունակում է բազմաթիվ քիմիական նյութեր, որոնք ակտիվացնում են ազատ ռադիկալները եւ նպաստում են շուրթերի չորությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց zhamanc.ru-ն