Արդյունավետ դիմակներ ձեռքերի մաշկի համար. Զարմանալի արդյունք

Ձեռքերի մաշկի հիանալի ազդեցությանը կարելի է հասնել ընդամենը 5 դիմակների օգնությամբ:

Փափկեցնող դիմակ

Հինգ ճաշի գդալ վարսակի ալյուրը խառնել երկու ճաշի գդալ եփած սեւ թեյի հետ.Ստացված խառնուրդը քսել ձեռքերին ,մեկ ժամով հագնել բամբակյա ձեռնոցները : Եթե հնարավորություն կա, թողեք դիմակը ողջ գիշերը, առավոտյան ձեռքերը փափուկ եւ հարթ կլինեն:

Վերականգնող դիմակ

Մանր քերիչով քերել մի փոքր խնձոր , ավելացնել երեք թեյի գդալ ձիթապտղի յուղ եւ սերուցք կամ թթվասեր. Ստացված զանգվածը քսել ձեռքերի վրա, թողել 20 րոպե եւ լվանալ տաք ջրով: Ազդեցությունը նկատելի է լինում առաջին իսկ ընթացակարգից հետո ։ Ի դեպ, այս դիմակը հիանալի միջոց է դեմքի համար .

Սնուցող դիմակ

Մի թեյի գդալ մեղրը խառնել ձվի դեղնուցի հետ , քսել ձեռքերին, դնել բամբակյա ձեռնոցներ եւ թողնել 20 րոպե. Լվանալ տաք ջրով: Ձեռքերի համար նման դիմակը լավ սնուցում է մաշկը.

Հանգստացնող դիմակ

Մաքրել չորս կարտոֆիլ, եփել մինչեւ պատրաստ լինելը, մանրացնել եւ խառնել չորս ճաշի գդալ կաթի հետ. Ձեռքերն իջեցրեք ստացված պյուրեի մեջ եւ պահեք այնքան ժամանակ, քանի դեռ այն սառչում է: Դիմակը հիանալի բուժում է փոքր քերծվածքները եւ հանգստացնում է մաշկը:

Մաքրող դիմակ

Խառնել երկու ճաշի գդալ բուսական յուղը չորս ճաշի գդալ շաքարավազի հետ. Շրջանաձեւ մերսման շարժումներով ստացված զանգվածը շփել մաշկի վրա. Յուրաքանչյուր ձեռքին հատկացրեք երեք րոպե եւ լվանալ տաք ջրով: Մեկ այլ դիմակ կարող ենք ստանալ, խառնելով ճաշի գդալ կիտրոնի հյութը մի գդալ աղի հետ (ավելի լավ է խոշոր): Կարեւոր է:Խորհուրդ չի տրվում օգտագործել դիմակներ, որոնք պարունակում են կիտրոնի հյութ եւ այլ թթուներ, եթե դուք ունեք քերծվածքներ կամ բորբոքում.

Նյութը հրապարակման պատրաստեց zhamanc.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика