Իսկ Դուք գիտեք, որ մանկական ծծակները կարող են վնասել երեխայի առողջությանը

Ամերիկացի հետազոտողները մանկական պլաստմասե ծծակներում առողջության համար վտանգավոր քիմիական բիսֆենոլ А նյութ են հայտնաբերել, որը երեխայի օրգանիզմում խախտում է հորմոնալ հավասարակշռությունը եւ նպաստում է աուտիզմի, շաքարախտի ու քաղցկեղի առաջացմանը: Ամերիկյան քիմիական միության փորձագետները հետազոտել են 59 առավել հայտնի ծծակները եւ նոր դուրս եկող ատամների համար պլաստիկե իրերը,որոնց մեջ բիսֆենոլ А է հայտնաբերվել,որի օգտագործումը երեխաների համար նախատեսված արտադրանքում նախկինում արգելված էր: Բիսֆենոլ А — ի վնասակար հատկությունների մասին վաղուց է հայտնի՝ այն խախտում է հորմոնալ համակարգը, մեծացնում է սիրտ — անոթային հիվանդությունների, ճարպակալման, շաքարախտի եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ուշագրավ է, որ ծծակներից մեծամասնության փաթեթների վրա նշված է, որ դրանք, իբր, թունավոր չեն եւ բիսֆենոլ А չեն պարունակում:

Այս նյութից զատ, հետազոտողները մանկական ծծակներում նաեւ բիսֆենոլ S եւ բիսֆենոլ F են հայտնաբերել: Շատ ծծակներ պարունակել են նաեւ ֆտալատներ, պարաբեններ եւ հակամիկրոբային տրիկլոզան ու տրիկլոկարբան դեղեր: Էնդոկրին համակարգը խախտող քիմիկատներ են պարունակում ամենօրյա հազարավոր մթերքներ՝ սննդամթերքի պլաստիկե եւ մետաղական փաթեթներից մինչեւ մաքրող նյութեր,խաղալիքներ ու կոսմետիկա:Ֆտալատներ են օգտագործվում ջրի մեկանգամյա շշերում:Գիտնականների պնդմամբ՝ այս անտեսանելի քիմիկատը հարուցում է աուտիզմին նման նյարդաբանական եւ վարքագծային խանգարումներ, նաեւ բացասաբար է ներգործում IQ-ի մակարդակի վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика