Ապրիլի 7-ի աստղագուշակը

Ձեր հորոսկոպը Ապրիլի 7-ի համար

Ամսվա նշանը — Խոյ (21 մարտ — 20 ապրիլ)

Խոյ. Գործերում անսպասելի խոչընդոտներ կարող են առաջանալ, փորձեք չկորցնել համբերությունը գործընկերների ներկայությամբ:

Ցուլ. Հաջողությունը կախված կլինի ձեր աշխատասիրությունից: Լուրջ մոտեցում դրսևորեք ցանկացած գործի նկատմամբ:

Երկվորյակ. Գլխավորը` այս օրվանից շատ բան չսպասելն է, այդ դեպքում փոքր ուրախությունները հաճելի բոնուս կլինեն:

Խեցգետին. Բարդ կենցաղային գործերով զբաղվեք, նրանց համար բավարար ուժ ու համբերություն կունենաք:

Առյուծ. Ձեր հուզական ֆոնն անկայուն է, շատ կարևոր է ձեզ հսկողության տակ պահել և չվրդովվել մանրուքների պատճառով:

Կույս. Կարող եք վստահել ձեր ինտուիցիային, նույնիսկ եթե, որպես կանոն, առաջնորդվում եք բացառապես բանական փաստարկներով:

Կշեռք. Այսօր դուք կարող եք շատ բանի հասնել, եթե ի սկզբանե պատրաստ լինեք պայքարելու: Հաղթանակները հեշտ չեն լինի:

Կարիճ. Շփման համար բարենպաստ օր է, դուք կարող եք  ձեր նպատակին հասնել բիզնես գործընկերների հետ բանակցություններում:

Աղեղնավոր. Ժամանակն է սկսել իրականացնել վաղուց մտածված ծրագրերը: Ինչ-որ անհայտ պատճառով հապաղում եք, իսկ ժամանակը գնում է:

Այծեղջյուր. Ղեկավարությունը կարող է առաջարկել մի նախագիծ, որը կարիերայի մեծ հեռանկարներ ունի:

Ջրհոս. Ցանկացած անախորժություն ցանկալի է լուծել Ձեր հմայքի օգնությամբ:

Ձկներ. Այսօր ձեզ հարկավոր է փորձել խուսափել բախումներից, հնարավոր են մտավոր ծանրաբեռնվածություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика