Դարչինով մեղր. ահա թե ինչի համար է օգտակար այս խառնուրդը

Դարչինը և մեղրը դեռևս հնագույն ժամանակներից լայնորեն օգտագործվել են չինական բժշկության մեջ: Դարչինի և մեղրի համատեղ օգտագործումը հզոր բուժիչ ազդեցություն է գործում և օգնում է մեր օրգնիզմին տարբեր հիվանդությունների դեպքում:

Դարչինի և մեղրի համատեղ օգտագործումը լավ է ազդում սրտի վրա:Մեկ բանկա մեղրին ավելացնել մի քանի ճաշի գալ դարչին և լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Այդ խառնուրդը ամեն առավոտ նախաճաշին ուտել հացի վրա քսված, կամ թխվածքաբլիթի հետ կամ ինչպես ցանկանաք:

Այս միջոցը իջեցնում է խոլեստերինի մակարդակը, կանխում է կրկնակի ինֆարկտի ռիսկը, կարգավորում է սրտի աշխատանքը ամրապնդում է անոթները և երակները, նվազեցնում է սիրտ անոթային հիվանդությունների ռիսկը:

Օգնում է բուժել արթրիտը

Մեկ բաժակ տաք ջրի մեջ լուծել 2 ճաշի գդալ մեղր և ½ ճաշի գդալ դարչին: Խմել առավոտյան քաղցած վիճակում և երեկոյան քնելուց առաջ:

Պայքարում է երիկամների և միզապարկի ինֆեկցիաների դեմ

Մեկ բաժակ տաք ջրի մեջ ավելացնել մեկ ճաշի գալ մեղր և երկու թեյի գդալ դարչին, լավ խառնել: Խմել օրը 2 անգամ, առավոտյան քաղցած վիճակում և ճաշից հետո: Սա ունի հզոր հակամանրէային ազդեցություն:

Մրսածության դեմ

Մրսածությունը, հազը և սինուսիտը բուժելու համար մեկ բաժակ տաք ջրի մեջ լուծել մեկ ճաշի գալ մեղր և մի պտղունց դարչին, խմել օրը մի քանի անգամ:

Ամրապնդում է իմունային համակարգը

Վերոնշյալ խառնուրդի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է օրգանիզմը բակտերիաներից և դրանով իսկ պաշտպանում է օրգանիզմը հիվանդություններից:

Օգնում է նիհարել

Մեկ բաժակ ջրի մեջ լուծել մեկ ճաշի գալ մեղր և կես ճաշի գդալ դարչին և խմել ամեն օր նախաճաշից 30 րոպե առաջ և երեկոյան քնելուց 30 րոպե առաջ:

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը

0,5լ ջրի մեջ լուծել 2 ճաշի գալ մեղր և 1ճաշի գալ դարչին: Խմել օրը 3 անգամ:Կարճ ժամանակի ընթացքում խոլեստերինի մակարդակը կիջնի մոտ 10%-ով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика