Մայրիկ, խնդրում եմ տղայիս քեզ մոտ պահիր, էլ ուժ չունեմ, էլ չեմ կարող դիմանալ

Մարիամն ու Անդրանիկն ամուսնացել են 17 տարի առաջ: Հարսանիքից ուղիղ 1 տարի անց ծնվեց առաջնեկը՝ Արփինեն: 7 տարի անց որոշեցին երկրորդ բալիկ ունենալ, ամուսինը երազում էր որդի ունենալու մասին:Երբ իմացան, որ երեխան տղա է, անչափ երջանիկ էին: Սակայն որդին՝ Արսենը, ծնվեց աուտիզմի համախտանիշով: Ընտանիքի համար մեծ հարված էր:

Նրանք չգիտեին, թե ինչ անել առանձնահատուկ երեխայի հետ, ինչպես վարվել նրա հետ: Նա կարող էր երկար ժամանակ չարձագանքել ոչ մի բանի, իսկ հետո հիստերիայի մեջ ընկնել՝ բոլորին վախեցնելով:Որդու ծնդունդից հետո Մարիամը կտրուկ փոխվեց:Ամբողջ կյանքը ոտքից գլուխ շուռ եկավ:Եթե նախկինում նա միշտ շրջապատ-ված էր ընկերներով , հաճախ կազմակերպում էր քաղաքից դուրս ուղևորություններ , հետևում էր իրեն, միշտ խնամված էր, հիմա ոչ մեկի տեսնել չէր ուզում, մոռացել էր ամենքի ու ինքն իր մասին:

Նույնիսկ աշխատանքից հրաժարվեց, քանի որ չէր ուզում տեսնել իրեն կարեկցող կոլեգաների հայացքները:Ինչ-որ պահ եկավ, երբ կնոջը թվաց, որ ևս մի երեխայի…առողջ երեխայի ծնունդը կարող է փոխել ամեն ինչ: Ընտա-նիքում մեկը մյուսի հետևից ծնվեցին երկու երեխաներ: Կարծես կյանքը սկսել էր դասավորվել, Մարիամը գտել էր ինքն իրեն ընտանիքում, երեխաների, տան մեջ: Նա ամբողջ օրը կարգի էր բերում տունը, թխվածքներ պատ-րաստում, մուրաբա եփում: Եվ այդ ամենից հաճույք էր ստանում:

Երեխաներն ուրախացնում էին հաջողություններով: Ավագ աղջիկը գերազանց սովորում էր, կրտսեր քույրն ու եղբայրը սպորտով զբաղվում, լավ նկարում:Ամբողջ ներդաշնակությունը խախտում էր միայն Արսենը: Ագրեսիա-յի նրա պրիստուպները խոցում էին տունը, ինչից հետո Մարիամի մոտ երկարատև դեպրեսիա էր սկսվում:

Մի անգամ էլ մայրն իր չորս երեխաների հետ գնաց գյուղ՝ ծնողների տուն: Մաքուր օդ, մեծ անվտանգ հողատա-րածք,էլ ինչ է պետք երեխաների երջանկության համար:Մայրը՝ տեսնելով ընկճված դստերը,առաջարկեց մի ա-իս իր մոտ թողնել Արսենին, ասաց, որ նրա վրա շատ լավ կանդրադառնա սեփական տան ազատությունը, իսկ տատիկի ու պապիկի հոգատարությունը միայն նրան ուղղված կլինի: Մարիամն էլ համաձայնվեց, խոստացավ շուտ վերադառնալ նրա հետևից:

Տուն գալով՝ Մարիամը ամոթով հասկացավ. որ տանն առանց Արսենի ավելի լավ է: Չկա մշտական վախ, որ նա հիմա իրեն վատ կզգա, կհարվածի քրոջը կամ եղբորը, ինչ-որ բան կկոտրի:Որքան մոտենում էր որդու հետևից գնալու ժամկետը, Մարիամն ավելի շատ էր մտքի մեջ որոշում,թե ինչպես է մորը խնդրելու Արսենին իր մոտ թող-նել:

Երբ ասաց ամուսնուն մտադրության մասին, Անդրանիկը լռեց: Կարծես համաձայն էր, բայց չէր ուզում ասել դրա մասին՝ պատասխանատվությունը թողնելով կնոջ ուսերի վրա:Երբ Մարիամը եկավ մոր տուն, որդին նստած էր բազմոցին ու նայում էր մի կետին: Մարիամը հանկարծ մտափոխվեց, մոտեցավ Արսենին, որ գրկի, իսկ վերջինս սկսեց ուժեղ գոռալ և ճոճորվել մի կողմից մյուս կողմ:Մայրը մոտեցավ դստերը, նայեց նրա աչքերի մեջ, գրկեց ու կամաց ձայնով ասաց.

-Քանի դեռ մենք ուժ ունենք, թող մնա մեզ հետ…

Դրանից հետո Մարիամը վերադարձավ իր նախկին ապրելակերպին, սկսեց հանդիպել ընկերների հետ, նրանց տուն հրավիրել, երեխաներին հաճախ տանել զբոսանքի…Բայց հիմա նա հաճախ է երազ տեսնում, իբր որդին լիովին առողջ է և կանչում է մորը… և նա վազում է… վազում է որդու մոտ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика