Մաշկային խնդիրներին այլևս անցյալում են: Ահա միջոցը…

Ալոեն պարունակում է մեծ քանակությամբ սննդանյութեր և օգտակար նյութեր, որոնք դրականորեն են ազդում մաշկի վրա: Բույսն օտագործում են ոչ միայն կոսմետիկ, այլև բուժիչ նպատակներով:

Ալեո վերան բուժում է ակնեն, հարթեցնում է կնճիռները, վերացնում է բծերը, քորը և կարմրությունը: Սա կնոջ գեղեցկության իսկական օգնական է: Ալոե վերան դեմքի մաշկի համար կարելի է օգտագործել դիմակների, լոսյոնների, թուրմերի տեսքով:

Ներկայացնում ենք ալոե վերայի օգտակարությունը դեմքի համար

1. Խառնիր 2 ճ. գ. ալոեի քերած տերևներով շիլա, նույնքան կաթ և 1 հում ձվի դեղնուց: Խառնիր բաղադրիչները և քսիր դեմքիդ, թող 20 րոպե: Լավ լվա ջրով:

2. Պզուկների դեմ միջոց

Անհրաժեշտ կլինի 1 թ. գ. ալոեի հյութ, 1 թ. գ. թթվասեր և կես ձվի դեղնուց: Խառնիր և քսիր դեմքիդ, սպասիր, մինչև վրայի շերտը չորանա, և քսիր հաջորդը: Թող 30 րոպե:

3. Լվացվելու լոսյոն

Վերցրու կես բաժակ եռացած զով ջուր, ավելացրու 1 թ. գ. գլիցերին, 2 թ. գ. ալոեի հյութ և 1 թ. գ. կիտրոնի հյութ: Թափահարիր և բամբակով սրբիր դեմքդ: Լվա ջրով:

4. Թարմացնող քառակուսիներ բորբոքման դեմ

Ալոեի թարմ հյութը սառեցրու սառույցի ձևամանով: Դրանցով ամեն առավոտ սրբիր դեմքդ: Այս միջոցը հրաշալիորեն վերացնում է բորբոքումները, կարմրությունը, փրկում է այրվածքների դեպքում:

5. Դիմակ քամուց կոշտացած մաշկի համար

Վերցրու 1-ական թ. գ. մեղր, վարսակի ալյուր, ալոեի հյութ, գլիցերին և խառնիր: Քսիր խնդրահարույց մասերին, թող 20 րոպե, հետո լվա ջրով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика