Պիցցայի խմորի նոր բաղադրատոմս. պիցցան ստացվում է համեղ, նուրբ և փափուկ

Ինչպե՞ս պատրաստել խմորը, որպեսզի պիցցան ստացվի շատ համեղ, նուրբ և փափուկ

Բաղադրամասեր

  • Թթխմոր – 10 գր,
  • շաքարավազ – 1/2 թ. գդ․,
  • ջուր (40-46C) – 1,5 բաժակ (350մլ),
  • աղ – 1 թ. գդ. ,
  • ձիթայուղ – 2 ճ. գդ.,
  • ալյուր – 400 գր (3 1/3 բաժակ)

Պատրաստման եղանակը

  1. Մեծ թասում խառնել ջուրն ու թթխմորը և թողնել մոտ 10 րոպե։ Ավելացնել ձիթայուղը, ալյուրի կեսը և խառնելով ստանալ փափուկ խմոր: Աղը դժվարացնում է թթխմորի խմորումը, այդ իսկ պատճառով աղը պետք է խառնել ալյուրի հետ:
  2. Սեղանին ալյուր անել, դնել խմորը և աստիճանաբար ավելացնել ալյուրն այնքան, որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր: Խմորը դնել եթով պատված թասի մեջ և ծածկել սրբիչով:
  3. Թողնել, որ խմորը հասունանա, մոտ 1 ժամ: Խմորը համարվում է հասունացած, եթե այն մեծացել է ծավալով 2 անգամ: Խմորը հունցել, տալ գնդի ձև: Բացել խմորը ջեռոցի թավայի մակերեսով և ավելացնել լցոնը:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика