Ծիծեռնախոտ: Ի՞նչ օգտակար հատկություններով է օժտված այս բույսը

Ծիծեռնախոտը շատ հայտնի է իր բուժիչ հատկություններով: Այս բույսը բավականին բարդ քիմիական բաղադրություն ունի:

Այն պարունակում է

  • վիտամին A
  • եթերային յուղեր
  • օրգանական թթուներ
  • ֆլավոնոիդներ և ալկալոիդներ

Այդ է պատճառը, որ այս բույսը բավականին շատ օգտակար հատկություններ ունի.

  • հակաբորբոքային
  • բուժում է վերքեր
  • սպազմոլիտիկ
  • հանգստացնող
  • միզամուղ
  • հակաուռուցքային

Ահա, թե ինչպիսի միջոցներ կարելի է պատրաստել ծիծեռնախոտով տնային պայմաններում.

Եռացրած ծիծեռնախոտ.

Պատրաստման եղանակ

1ճ. գ. մանրացրած թարմ ծիծեռնախոտի վրա լցնել սառը ջուր, եռացնել 1 րոպե:

Օգտագործել էկզեմայի, պսորիազի, դերմատիտի ժամանակ:

Այս թուրմը պետք է քսել վնասված հատվածներին կամ ընդունել տեղային լոգանքներ, ողողեք բերանի խոռոչը:

Ծիծեռնախոտի թուրմ

Օգտակար է հեպատիտի, միզապարկի բորբոքման, խոլեցիստիտի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, ներքին օրգանների պոլիպների, տուբերկուլիոզի, գաստրիտի, կոլիտի, գինեկոլոգիական հիվանդությունների, օնկոլոգիական հիվանդությունների, ներքին օրգանների սնկային վարակների, էպիլեպսիայի, պարալիչի և նևրոզի ժամանակ:

Պատրաստման եղանակ

Եռացրած ջուրը լցնել 1 թ. գ. մանրացրած բույսի վրա, թրմել 20 րոպե և խմել ուտելուց 20 րոպե առաջ օրական 3 անգամ: Բուժումը սկսել 1թ, գ,-ից և հասցնել մինչև 1 ճ. գ.:

Ծիծեռնախոտի հյութ

Օգտակար է պապիլոմաների, չոր մազոլների, հերպեսի, մաշկի սնկային հիվանդությունների, պսորիազի ժամանակ:

Այս հյութը պետք է քսել միայն վնասված հատվածի վրա, չի կարելի քսել առողջ մաշկին: Քսել օրական 2-3 անգամ: Մի քանի օրից մաշկը կմաքրվի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика