Կաղամբով և կանաչ ոլոռով այս աղցանն իսկական բում կառաջացնի

Ուզում եք համատեղել համեղը օգտակարի հետ՝ ամեն օր պատրաստեք համեղ բանջարեղենային աղցաններ: Մենք Ձեզ առաջարկում ենք փորձել պատրաստել կաղամբով այս աղցանը:

Այն ոչ միայն համեղ է այլև օգտակար։ Նրանք, ովքեր միս չեն ուտում, երշիկը կարող են բացառել՝ դրանից համը չի տուժի։ Իսկ ով խուսաբում է երշիկեղենից, կարող է այն փոխարինել խաշած հավի ֆիլեով։

Բաղադրիչներ (նախատեսված 5 հոգու համար,եթե պատրաստելու եք ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար վերցրեք ավել ամեն բաղադրիչից)՝

  • Կաղամբ` 300 գր.,
  • Կանաչ սոխ` 20 գր.
  • Գազար` 80 գր.,
  • Կանաչեղեն` 10 գր.
  • Վարունգ` 200 գր.,
  • Կանաչ ոլոռ` 100 գր.
  • Երշիկ կամ խոզապուխտ (խաշած հավի ֆիլե)` 80 գր.
  • Մայոնեզ կամ թթվասեր` 50 գր.,
  • Աղ սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը (պատրաստման ժամանակը՝ 15 րոպե)`

  1. Աղցանը խառնելու համար մենք վերցնում ենք հարմար խորը չոր աման։
  2. Բարակ շերտերով մանրացրեք կաղամբը, գազարը անցկացրեք խոշոր քերիչով:
  3. Մանր կտրատեք կանաչ սոխը, ինչպես նաև սամիթը կամ այլ կանաչի՝ ձեր ցանկությամբ:
  4. Վարունգը և երշիկը կտրատեք փոքր խորանարդներով:
  5. Ավելացրեք պահածոյացված կանաչ ոլոռ:
  6. Մատուցելուց անմիջապես առաջ աղցանին ավելացրեք մայոնեզ: Կարող եք օգտագործել թթվասեր: Լավ խառնել:

Աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика