Սերունդներով փոխանցված թխվածքաբլիթի բաղադրատոմս: Երջանիկ է ամբողջ ընտանիքը

Շատ համեղ, իսկ ամենակարևորը՝ օգտակար և պարզ թխվածքաբլիթ, որի համն ինձ ծանոթ է դեռ մանկությունից։ Այն անվանում են կաթնաշոռային եռանկյուններ կամ ուղղակի կաթնաշոռով թխվածքաբլիթ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 400գ կաթնաշոռ
  • 250գ մարգարին
  • 480գ ալյուր
  • 1թ․գ․ փխրեցուցիչ
  • մի պտղունձ աղ

Պատրաստման եղանակ․

  1. Պատառաքաղով խառնել կաթնաշոռը։ Մարգարինն անցկացնել քերիչով, աղ ավելացնել։ Խառնել ալյուրն ու փխրեցուցիչը և միացնել բոլոր բաղադրիչները։ Խմոր հունցել։
  2. Խմորը թողնել 15-20 րոպե։ Գրտնակել և բաժակով կլորակներ կտրել։
  3. Յուրաքանչյուր կլորակը թաթախել շաքարավազի մեջ, մեջտեղից ծալել՝ շաքարավազը թողնելով ներսում, ստացված կիսալուսինը նորից թաթախել շաքարավազի մեջ, նորից ծալել մեջտեղից և եռանկյունի արտաքին կողմը նորից պատել շաքարավազով։
  4. Տապակին ձեթ քսել, մեջը դնել եռանկյունները՝ շաքարավազով կողմով դեպի վերև և թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 25-30 րոպե, մինչ գեղեցիկ ոսկեգույն կստացվի։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика