Թաբուլեի լավագույն բաղադրատոմսը. սրանից դեռ չեք փորձել

Ձեզ ենք ներկայացնում Թաբուլե սիրված աղցանի լավագույն և ամենահաջողված բաղադրատոմսը։

Բաղադրիչներն են ՝

  • 300 գր. բլղուր
  • 4 հատ լոլիկ
  • 1 կապ մաղադանոս
  • 1 կապ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 1 թ/գ չաման
  • 2 ճ/գ մանրացրած նանա
  • կես կիտրոնի հյութ
  • 2 թ. գդալ ձեթ

Պատրաստման եղանակը

  1. Նախօրոք անում ենք հետևյալը ՝ բլղուրի վրա ավելացնում ենք եռացրած ջուր այնքան, որ ջուրը բլղուրից 1 սմ. բարձր լինի ու թողնում ենք բլղուրը մի քանի ժամ հասունանա:
  2. Այնուհետև լոլիկները կտրատում ենք խորանարդիկներով լցնում բլղուրի վրա, ավելացնում ենք նաև կտրատած մաղադանոսն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, կիտրոնի հյութը, նանան, չամանը, աղը, ձեթը:
  3. Այդ ամենը լավ խառնում ենք իրար և թողնու մի քանի ժամ։ Ստացվում է անչափ համեղ, կարող եք մատուցել մարոլի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика