Ինչո՞ւ չի կարելի քնել փորի վրա

Լավ քնի համար անչափ կարեւոր է հարմար դիրքը: Սակայն մի քնեք փորի վրա, նույնիսկ եթե դա ձեր սիրելի դիրքն է:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փորի վրա քնելը կարող է ցավեր առաջացնել մեջքի շրջանում:

Մեջքի ցավերը տարածված են, քանի որ այն օրգանիզմի ծանրության կենտրոնն է, շարժումների ու ծանրություն բարձրացնելու լարման կետը:

Փորի վրա քնած ժամանակ մեջքը չի կարողանում թուլանալ ու հանգստանալ, հայնվում է թեքված վիճակում ճնշման տակ: Քանի որ ողնաշարը կապված է շատ այլ նյարդային հանգույցների հետ, այս դիրքը կարող է ազդել մյուս օրգանների վրա, առաջացնել սթրես, պարանոցի ու հոդերի լարվածություն:

Նույնիսկ հղիության վաղ շրջանում խորհւրդ չի տրվում քնել փորի վրա: Ամենահարմար դիրքը կողքի պառկած դիրքն է, քանի որ այդպես արյունը լավ է շրջանառվում եւ թթվածնով ապահովում մորն ու երեխային

Եթե ոչ մի կերպ չեք կարողանում հրաժարվել այս դիրքից, ապա օգտվեք այս խորհուրդներից:

Փորձեք հրաժարվել բարձից, կամ գոնե քնեք շատ բարակ բարձի վրա:

Գնեք չոր ներքնակ, որոնք չեն ընդունի մարմնի դիրքն ու չեն վնասի ողնաշարը:

Առավոտյան կատարեք ձգումներ, հաճախեք յոգայի կամ ժամանակ առ ժամանակ մերսեք մարմինը մասնագետի օգնությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика